Ծրագրակազմի թարմացումը կարող է ներառել հետևյալը, բայց չսահմանափակվել դրանցով՝
Ձեր սարքը լավագույնս օգտագործելու համար այն պահեք արդիական և կանոնավորապես ստուգեք ծրագրակազմի թարմացումների առկայությունը:
Galaxy A05s(SM-A057F)
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXU9DYE5
Android վարկած : V(Android 15)
Թողարկման թվական : 2025-05-28
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2025-05-01
One UI 7.0-ի արդիացում (Android 15)
Համարձակ նոր տեսք
Տեսողական բարելավումներ
Նվաճեք ավելի փորձառու և յուրօրինակ տեսք։ One UI 7-ը ներկայացնում է ապշեցուցիչ վերանախագծում հիմնական բաղադրիչների համար, այդ թվում կոճակները, ընտրացանկերը, ծանուցումները և կառավարման գոտիները՝ ապահովելով ավելի համահունչ տեսողական փորձ կորերի և շրջանների միջոցով։ Գեղեցիկ նոր գույները, հաճելի անիմացիաները և One UI-ին հատուկ նորարական աղոտ էֆեկտը տեղեկատվության հիերարխիան դարձնում են ավելի պարզ և օգնում կենտրոնանալ կարևոր տեղեկատվության վրա։
Վերափոխված Հիմնական էկրան
Ծրագրի նոր թարմ պատկերակները հիանալի տեսք կունենան ձեր Հիմնական էկրանին նոր տեսողական փոխաբերություններով և գունային սխեմաներով, որոնք հեշտացնում են ձեզ անհրաժեշտ ծրագրի ճանաչումը։ Պատկերագրերն ամբողջությամբ վերափոխվել են ավելի գունեղ պատկերներով և ավելի հաստատուն դասավորությամբ։ Ձեր Հիմնական էկրանի պանակները կարելի է նաև մեծացնել, որպեսզի կարողանաք անմիջապես մատչել ծրագրեր՝ առանց պանակը նախապես բացելու։
Հիմնական էկրանի պարզեցված ցանց
Այժմ ձեր Հիմնական էկրանն ավելի լավ տեսք ունի, քան նախկինում։ Նոր ստանդարտ ցանցի դասավորությունն իրերը պահում է համաչափ և ավելի է հեշտացնում One UI-ի պատկերագրերի ստանդարտ չափսերի օգտագործումը։
Հիմնական էկրանի բարելավված բնապատկեր
Ստացեք ձեր Հիմնական էկրանի ավելի հաստատուն տեսք, նույնիսկ երբ հորիզոնական դիրքով եք օգտագործում ձեր հեռախոսը։ Պատկերագրերն այժմ ունեն համանման հարաբերակցություն բնապատկեր ռեժիմում, և տեքստի պիտակները հայտնվում են պատկերակների տակ՝ դրանց կողքին հայտնվելու փոխարեն։
Անհատականացրեք ձեր ծրագրի և պատկերագրերի ոճը
Ձեր հավանած տեսքը հաղորդեք ձեր Հիմնական էկրանին։ Այժմ կարող եք ճշգրտել ծրագրերի պատկերակների չափը և ընտրել՝ ցուցադրել, թե չցուցադրել տեքստի պիտակները ծրագրի պատկերակների և գործառույթներով պատկերագրերի տակ։ Կարող եք նաև ճշգրտել ձևը, ֆոնային գույնը և թափանցիկությունը յուրաքանչյուր պատկերագրի դրվածքներում։
Կողպված էկրան
Տեղյակ եղեք կարևոր առաջադրանքների մասին «Այժմ» գոտու միջոցով
Ստուգեք ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը հենց հիմա և սկսեք էական գործառույթները՝ առանց հեռախոսն արգելաբացելու։ Ընթացիկ առաջադրանքները կհայտնվեն ձեր Կողպէկրանի ներքևի հատվածի «Այժմ» գոտում, որպեսզի կարողանաք արագ կերպով ստուգել կարևոր տեղեկատվությունը։ Տեղեկատվությունը ներառում է մեդիա կառավարարներ, Վայրկյանաչափ, Ժամանակաչափ, Ձայնի գրանցում, Samsung Health և ավելին։
Ձեր հավանած տեսքը հաղորդեք ձեր ժամացույցին։
Բացահայտեք ժամացույցի մի շարք նոր ոճեր ձեր Կողպէկրանի համար։ Կարող եք ճշգրտել գծերի հաստությունը լռելյայն ժամացույցի ոճով կամ փորձել նոր անիմացիոն ժամացույցներից մեկը՝ ըստ ձեր նախասիրությունների։ Կարող եք նաև չափափոխել ձեր ժամացույցի չափը ըստ ցանկության և Կողպէկրանի վրա քաշել այն ցանկալի դիրքի։
Ավելի շատ պատկերագրեր և դյուրանցումներ
Այժմ կարող եք տեսնել ավելին և անել ավելին, նույնիսկ երբ ձեր հեռախոսը կողպված է։ Ավելացրեք պատկերագիր՝ ձեր Պատկերասրահից նկարներ և պատմություններ ցուցադրելու համար կամ փորձեք դյուրանցում, որը բացում է QR կոդի տեսածրիչն արագ սահեցման միջոցով։
Արագ վահանակ և ծանուցումներ
Առանձին ծանուցում և արագ վահանակներ
Անմիջապես մուտք գործեք ձեզ անհրաժեշտ վահանակ՝ ավելի շատ տարածությամբ արագ դրվածքների համար։ Արագ դրվածքների վահանակը բացելու համար էկրանի վերին հատվածի աջ անկյունից սահեցրեք ներքև։ Սահեցրեք ներքև էկրանի վերևի հատվածի ցանկացած այլ վայրից՝ ծանուցումների վահանակը բացելու համար։
Անհատականացրեք ձեր արագ վահանակը
Ստեղծեք արագ վահանակի դասավորությունը, որը ճիշտ է ձեզ համար։ Կարող եք հպել մատիտի պատկերակին արագ վահանակի վերևի հատվածում՝ «Խմբագրել» ռեժիմը մուտքագրելու համար, ապա տեղափոխեք կոճակները և կառավարները վեր ու վար՝ ըստ ձեր նախապատվությունների։
Կենդանի ծանուցումներ
Եղեք տեղեկացված այն ամենից, ինչ տեղի է ունենում հիմա։ Կենդանի ծանուցումները ցույց են տալիս ընթացիկ գործունեությունների առաջընթացը, ինչպիսիք են ժամանակաչափերը, ձայնի գրանցումները, վարժությունները և ավելին, որպեսզի կարողանաք դրանց հետ առնչվող արագ գործողություններ կատարել։ Կենդանի ծանուցումները Կողպէկրանին, վիճակագոտուն և ծանուցումների վահանակի վերևի հատվածում կհայտնվեն «Այժմ» գոտում։
Նոր ծանուցման դասավորություն
Ծանուցումների պատկերակներն այժմ նույնն են, ինչ ձեր Հիմնական էկրանին հայտնվող պատկերակը, ինչը հեշտացնում է իմանալ, թե որ ծրագիրն է ուղարկել յուրաքանչյուր ծանուցումը։ Խմբային ծանուցումները հայտնվում են որպես քարտերի կույտ։ Հպեք կույտին՝ խմբի բոլոր ծանուցումները ցույց տալու համար։
Հեշտությամբ սևեռեք պատկերները
Խցիկի նոր դասավորություն
Խցիկի կոճակները, կառավարարները և ռեժիմները վերակազմավորվել են՝ ձեզ անհրաժեշտ գործառույթներն ավելի հեշտ գտնելու համար, ինչպես նաև տրամադրել ձեր նկարած նկարի կամ տեսագրվող տեսանյութի ավելի պարզ նախադիտում։
Ռեժիմի ընտրության բարելավումներ
«Ավելին» ռեժիմների ընտրացանկը վերանախագծվել է։ Ամբողջ էկրանը լցնելու և խցիկի դիտումն արգելափակելու փոխարեն այժմ կարող եք ընտրել ռեժիմ փոքր ելնող պատուհանից, որն ընդգրկում է միայն էկրանի ներքևի հատվածը։
Մասշտաբի փոփոխման կատարելագործված կառավարարներ
Այժմ ավելի հեշտ է ընտրել մասշտաբի փոփոխման ճիշտ մակարդակը։ 2x մասշտաբի փոփոխման կոճակն այժմ մատչելի է լռելյայն, և մասշտաբի փոփոխման լրացուցիչ ընտրանքերը հայտնվում են տեսապակի ընտրելուց հետո։
Վայելեք ձեր յուրահատուկ պահերը
Ազատ ձևաչափի կոլաժներ
Ստացեք ավելին, քան Պատկերասրահի կոլաժների նախադրված դասավորությունները։ Այժմ կարող եք ճշգրտել ձեր կոլաժի պատկերների չափը, դիրքը և պտույտը՝ ձեր սեփական յուրահատուկ դասավորությունն ստեղծելու համար։
Խմբագրել կոլաժները Պատմություններում
Ձեր հավանած տեսքը հաղորդեք ձեր պատմության կոլաժին։ Այժմ դուք լիովին վերահսկողություն ունեք Պատմություններում ստեղծված կոլաժները խմբագրելու համար։ Փոխարինեք պատկերները, հեռացրեք կամ ավելացրեք պատկերները կամ ճշգրտեք դիրքը և չափը։
Կառավարեք ձեր առողջությունը
Մնացեք ինքնագիտակից
Նոր ինքնագիտակցման գործառույթը Samsung Health-ում կարող է օգնել ձեզ կառավարել սթրեսը և անհանգստությունը ձեր առօրյա կյանքում։ Հետևեք ձեր տրամադրություններին և էմոցիաներին, կատարեք շնչառական վարժություններ, մեդիտացիա և ավելին
Samsung Health-ի նոր կրծքանշաններ
Մնացեք մոտիվացված և աշխատեք հասնելու ձեր առողջության հետ կապված նպատակներին՝ միաժամանակ վաստակելով նոր կրծքանշաններ Samsung Health-ում։ Մարտահրավեր նետեք ինքներդ ձեզ՝ վաստակելու նոր կրծքանշաններ էներգիայի հաշվի, վարժության, գործունեության, սննդի, ջրի, մարմնի կազմվածքի և ավելիի համար։
Բարձրացրեք ձեր արտադրողականությունը
Նախադիտումներ նվազագույնի հասցված ծրագրերի համար
Երբ նույն ծրագրից մի քանի ելնող պատուհաններ նվազագույնի են հասցվում, դրանք կհամակցվեն մեկ պատկերակի մեջ։ Պատկերակին հպելը ցույց կտա ծրագրից բացված բոլոր պատուհանների նախադիտումը, ինչը թույլ կտա հեշտությամբ ընտրել ձեր նախընտրած պատուհանը։
Խմբավորեք ձեր ազդանշանները
Ստեղծեք ազդանշանների խմբեր, որոնք ցանկանում եք միասին կառավարել Ժամացույցի ծրագրում։ Կարող եք անջատել բոլոր ազդանշանները մեկ խմբում՝ ընդամենը մեկ հպումով։
Պահեք ձեր բոլոր ազդանշանները միևնույն ձայնի ուժգնությամբ
Ավելի պարզ կարգավորումների համար ձեր բոլոր ազդանշանները լռելյայն կօգտագործեն նույն ձայնի ուժգնությունը։ Եթե նախընտրում եք յուրաքանչյուր ազդանշանի համար դնել տարբեր ձայնի ուժգնություններ, ապա կարող եք ընտրել սա Ժամացույցի դրվածքներում։
Ֆայլերի ընդլայնված ընտրություն
Նոր ֆայլի ընտրությունն ավելի է հեշտացնում է ֆայլերի կցումը և ընտրությունը տարբեր ծրագրերում։ Հեշտ է անցնել տարբեր պահոցի տեղերի և կատեգորիաների միջև, իսկ նախադիտումները ցույց են տրվում՝ համոզվելու, որ ստանում եք ճիշտ ֆայլերը։
Կատարելագործված ընտրանքներ որոշակի ռեժիմների համար
Ծրագրավորեք ձեր հեռախոսը գրեթե ամեն ինչ անելու համար Որոշակի ռեժիմներն ավելի հզոր են, քան երբևէ՝ If-Else տրամաբանությամբ և տվյալները փոփոխականների տեսքով ստանալու հնարավորության միջոցով։
Ծրագրավորեք առաջադրանքներ և իրադարձություններ
Հեշտությամբ վերադասավորեք օրացույցում նշված իրադարձությունները
Պարզապես քաշեք և թողեք իրադարձությունը մեկ ամսաթվից մյուսը ձեր օրացույցի վրա Ամսական դիտման տարբերակում՝ իրադարձության ամսաթիվը փոխելու համար։
Ցույց տվեք առանձին օրացույցներ պատկերագրերում
Այժմ դուք ավելի շատ վերահսկողություն ունեք, թե որ օրացույցները հայտնվեն ձեր օրացույցի պատկերագրերում։ Կարող եք ընտրել ընդամենը մեկ օրացույց և ցույց տալ միայն իրադարձությունները ձեր Հիմնական էկրանին կամ ստեղծել օրացույցի 2 առանձին պատկերագիր՝ յուրաքանչյուրի վրա տարբեր օրացույցով։
Հաշվեք մինչև կարևոր իրադարձություն մնացած օրերը
Ձեր օրացույցում իրադարձությունների համար հետհաշվարկի պատկերագիր ստեղծելն ավելի հեշտ է, քան երբևէ։ Անցեք իրադարձության մանրամասներին, ապա ընտրեք «Ավելացնել հետհաշվարկի պատկերագիր» ավելի շատ ընտրանքների ընտրացանկից։ Ձեր հիմնական էկրանին կհայտնվի պատկերագիր, որը ցույց է տալիս օրերի քանակը մինչև ձեր ծննդյան օրը, հոբելյանը, արձակուրդը կամ որևէ այլ իրադարձություն, որն ընտրեք։
Տեղափոխեք բոլոր իրադարձությունները մի օրացույցից մյուսը
Խուսափեք իրադարձությունները մեկ առ մեկ տեղափոխելու դժվարություններից։ Այժմ կարող եք բոլոր իրադարձությունները տեղափոխել մի օրացույցից մյուսը, օրինակ՝ բոլոր իրադարձությունները ձեր հեռախոսի օրացույցից տեղափոխել cloud-ի վրա հիմնված օրացույց։
Այլ ընտրանքներ կրկնվող հիշեցումների համար
Երբ ստեղծում եք կրկնվող հիշեցում, միայն մեկի փոխարեն այժմ կարող եք ընտրել կրկնելու մի քանի ամսաթվեր։
Արագ ավելացման ընդլայնված ընտրացանկ
Այժմ ավելի հեշտ և արագ է հիշեցումներ ստեղծելը։ Արագ ավելացում ընտրացանկն այժմ ապահովում է նախադիտման ընտրանքներ ժամանակի և տեղի պայմանների համար։
Կառավարեք ձեր ավարտված հիշեցումները
Ավելի հեշտ է հեռացնել խառնաշփոթը ձեր հիշեցման ցանկից։ Նոր դրվածքը թույլ է տալիս ինքնաբերաբար ջնջել ավարտված հիշեցումները որոշ ժամանակ անց։ Կարող եք նաև կրկնօրինակել ավարտված հիշեցումները, որպեսզի կարողանաք դրանք նորից օգտագործել՝ առանց ամբողջ տեղեկատվությունը նորից մուտքագրելու։
Միացրեք և համօգտագործեք
Հեշտությամբ միացեք մոտակա սարքերին
Ավելի քան երբևէ հեշտ է միանալ Samsung-ի այլ սարքերին, ինչպիսիք են՝ հեռուստացույցները, պլանշետները, անձնական համակարգիչները, ժամացույցները, գլխիկավոր ականջակալները և ավելին։ Հպեք մոտակա սարքերին արագ վահանակում՝ ձեզ մոտ մատչելի սարքերը տեսնելու համար, ապա քաշեք սարքը ձեր հեռախոսին անմիջապես միանալու համար։ Կարող եք նաև հպել սարքին, որպեսզի տեսնեք մատչելի գործառույթները ձեր հեռախոսին միանալու դեպքում։ Օրինակ, երբ հպում եք հեռուստացույցին, կտեսնեք Smart View սկսելու ընտրանք։
Quick Share-ի համար առաջարկվող սարքեր
Հեշտությամբ գտեք ճիշտ սարքը, որով կարող եք համօգտագործել։ Ձեր Samsung account մտած սարքերը, ինչպես նաև սարքերը, որոնց հետ նախկինում համօգտագործել եք, կհայտնվեն ցանկի վերևի հատվածում՝ դրանք հեշտությամբ գտնելու նպատակով։
Շարունակեք կիսվել ինտերնետի միջոցով
Ավարտեք ֆայլի փոխանցումները, նույնիսկ երբ սաքրերը գտնվում են առանձին։ Երբ կիսվում եք ֆայլերը Quick Share-ի օգնությամբ, եթե սարքերը միմյանցից շատ հեռու են՝ ուղղակի փոխանցումը շարունակելու համար, ապա փոխանցումը կշարունակվի անխափան ինտերնետի միջոցով՝ օգտագործելով Wi-Fi-ը կամ շարժական տվյալները։
Պաշտպանեք ձեր անվտանգությունը
Պաշտպանեք ձեր տվյաները ձեր հեռախոսը գողանալու դեպքում
Գողությունից պաշտպանվելու նոր գործառույթներն օգնում են պաշտպանել ձեր ծրագրերը և տվյալները հեռախոսը գողանալու դեպքում։ Էկրանը կկողպվի ինքնաբերաբար գողություն հայտնաբերվելու կամ ցանցային միացումը կորելու դեպքում, կամ կարող եք կողպել էկրանը ձեռքով՝ այցելելով android.com/lock։ Կարող եք նաև պահանջել կենսաչափական ստուգում, նախքան զգայուն դրվածքները փոփոխելը։
Զգուշացեք անվտանգության սպառնալիքներից
Ավտոմատ արգելափակիչն անում է ավելին՝ ձեզ կիբեր հարձակումներից պաշտպանելու նպատակով, երբ առավելագույն սահմանափակումները միացված են։ 2G ցանցերն այժմ արգելափակված են, և ձեր հեռախոսն ինքնաբերաբար չի վերամիանա ոչ անվտանգ Wi-Fi ցանցերին։ Այս սահմանափակումները կարող են օգնել կանխել հարձակվողի կողմից ձեր ցանցի երթևեկի խափանումը։
Մարտկոց և լիցքավորում
Այլ ընտրանքներ էներգիայի խնայման համար
Այժմ ավելի շատ վերահսկողություն ունեք այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում, երբ ձեր հեռախոսը գտնվում է Էներգիայի խնայման ռեժիմում։ Ընտրեք հենց այն գործառույթները, որոնք ցանկանում եք սահմանափակել, որպեսզի խնայեք ձեզ համար անհրաժեշտ մարտկոցի քանակը։ Կարող եք նույնիսկ փոխել այս ընտրանքները, քանի դեռ միացված է Էներգիայի խնայումը։
Ավելի շատ վերահսկողություն մարտկոցի պաշտպանության նկատմամբ
Այժմ կարող եք ճշգրտել լիցքավորման առավելագույն մակարդակը 80%-ից 95% սահմաններում, երբ միացնում եք Մարտկոցի պաշտպանությունը։
Լիցքավորման նոր էֆեկտ
Երբ միացնում եք լիցքավորիչը, լիցքավորման հաստատումն ավելի փոքր է և միջին հատվածի փոխարեն հայտնվում է էկրանի ներքևի հատվածում, որպեսզի կանխի ընդհատումները՝ միաժամանակ դյուրացնելով լիցքավորման կարգավիճակի ստուգումը։
Մատչելի է բոլորի համար
Մասշտաբի մեծացում և փոքրացում՝ ընդամենը մեկ մատով
Մոտեցնելը և հեռացնելը պարզապես դարձել է ավելի հեշտ Սեղմումով մասշտաբավորման դժվարություններ ունեցող անձանց համար Օժանդակ ընտրացանկից այժմ կարող եք ակտիվացնել 1 մատով մասշտաբի փոփոխումը։ Մոտեցնելու համար սահեցրեք վերև կամ աջ։ Հեռացնելու համար սահեցրեք ներքև կամ ձախ։
Ընդլայնված էկրանի կառավարարներ
Օժանդակ ընտրացանկն այժմ անում է ավելին՝ էկրանը կառավարելու հարցում։ Այժմ կարող եք կրկնակի հպել ու հպել և պահել՝ պարզապես հպելով մեկ կոճակ։ Նոր ոլորման կառավարարները թույլ են տալիս շարժվել էկրանի շուրջ որոշակի հեռավորության վրա՝ հպելով էկրանի մեկնարկի և ավարտի կետերին։
Անհատականացրեք ձեր հպման փոխազդեցությունները
Ստացեք օգնություն՝ ընտրելով ձեզ համար առավել հարմար դրվածքները։ Նոր թեստերը մատչելի են «Հպելու և պահելու հետաձգում», «Հպման տևողություն» և «Անտեսել կրկնվող հպումները» դրվածքներում։ Թեստը կարող է ձեզ տեղեկացնել, արդյոք ձեր ընթացիկ դրվածքները համապատասխան են կամ ճշգրտումների կարիք ունեն։
Ավելի շատ բարելավումներ
Սեղմեք և պահեք կողային կոճակը՝ ձեր թվային օգնականին մատչելու համար
Կողային կոճակը նոր միջոց է՝ անկյունային սահեցման փոխարեն արագ կերպով մատչելու ձեր լռելյայն թվային օգնականի ծրագիրը։ Դրվածքներում կարող եք փոխել Կողային կոճակի առանձնահատկությունները։
Ստացեք օգտակար առաջարկներ Խելացի ընտրությունում
Երբ ընտրում եք էկրանի մի մասը Խելացի ընտրության միջոցով, ձեր ընտրածի հիման վրա կառաջարկվեն օգտակար գործողություններ։ Եթե իրադարձության մանրամասները ձեր ընտրության մասն են կազմում, ապա կունենաք այն օրացույցին ավելացնելու համար նախատեսված ընտրանք։ Եթե ընտրեք պատկեր, ապա կառաջարկվի պատկերը խմբագրլու կամ դրա որակը բարելավելու ընտրանք։
Նորից դիտել տեսանյութերը
Տեսանվագարկիչում յուրաքանչյուր տեսանյութի ավարտին կհայտնվի կոճակ, որը ձեզ թույլ է տալիս նորից սկսել տեսանյութը սկզբից։
Կոնտակտների բարելավված ցանկ
Ավելի հաստատուն փորձառության համար նույն կոնտակտն այժմ հայտնվում է և՛ Հեռախոսի ծրագրում, և՛ Կոնտակտների ծրագրում։ Ընտրացանկերը և ընտրանքները նույնն են երկու վայրերում, այնպես որ միշտ կարող եք գտնել այն, ինչ փնտրում եք։ Կոնտակտներ որոնելիս կոնտակտները, որոնք դուք հաճախ եք որոնել, հայտնվում են որոնման արդյունքների վերևի հատվածում, ինչն օգնում է ձեզ արագ գտնել ճիշտ մարդուն։
Արագ ավելացրեք նստեցման տոմսեր Samsung Wallet-ում
Երբ դիտում եք աջակցվող ավիաընկերության կամ ճամփորդական վեբ էջ, որը ներառում է նստեցման կտրոն Samsung Ինտերնետում, կհայտնվի կոճակ, որը թույլ կտա արագ և հեշտությամբ ավելացնել այն Samsung Wallet-ում։
Գործունեության կանխատեսումներ
Այժմ հեշտ է ստուգել, թե արդյոք եղանակը համապատասխան է բացօթյա գործունեությունների համար, ինչպիսիք են վազքը, այգեգործությամբ զբաղվելը, քեմփինգը և ավելին։ Կարող եք ընտրել մինչև 3 գործունեություն՝ Եղանակի ծրագրում ցույց տալու համար։
Գտնվելու վայրի ընտրովի պիտակներ
Եղանակի ծրագրում ավելի հեշտ է հետևել տարբեր վայրերին։ Այժմ կարող եք ընտրովի պիտակներ դնել ձեր ավելացրած տեղերում, ինչպիսիք են Հիմնաէջը, Գրասենյակը, Դպրոցը կամ ցանկացած այլ վայր, որտեղ ցանկանում եք ստուգել եղանակը։
Խթանեք ձեր խաղը
Game Booster-ի ներխաղային վահանակը վերանախագծվել է՝ հեշտացնելով արագ փոխել դրվածքները՝ առանց գործողությունից դուրս գալու։
Դրեք կատարողական յուրաքանչյուր խաղի համար
Game Booster-ն այժմ թույլ է տալիս յուրաքանչյուր խաղի համար ճշգրտել կատարողականի դրվածքներն առանձին կերպով։ Կարող եք որոշ խաղեր դնել բարձր կատարողականի վրա, իսկ մյուսները՝ խնայելու մարտկոցը ավելի երկար խաղ խաղալու համար։ Գտեք այն դրվածքները, որոնք լավագույն կերպով են աշխատում ձեզ համար։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXS9CYD2
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2025-04-28
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2025-04-01
• Անվտանգություն
Սարքը պաշտպանված է բարելավված անվտանգությամբ։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXU8CYC5
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2025-03-15
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2025-02-01
• Կայունություն և հուսալիություն
Սարքի վարքագիծը բարելավվել է։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXS8CYB2
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2025-02-25
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2025-02-01
• Անվտանգություն
Սարքը պաշտպանված է բարելավված անվտանգությամբ։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXU7CYA6
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2025-02-13
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2025-01-01
• Կայունություն և հուսալիություն
Սարքի վարքագիծը բարելավվել է։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXS7CYA1
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2025-01-23
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2025-01-01
• Անվտանգություն
Սարքը պաշտպանված է բարելավված անվտանգությամբ։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXU7CXK6
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2024-12-10
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2024-11-01
• Կայունություն և հուսալիություն
Սարքի վարքագիծը բարելավվել է։
• Անվտանգություն
Սարքը պաշտպանված է բարելավված անվտանգությամբ։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXS7CXJ2
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2024-10-28
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2024-09-01
• Անվտանգություն
Սարքը պաշտպանված է բարելավված անվտանգությամբ։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXS5CXH9
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2024-09-18
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2024-08-01
• Անվտանգություն
Սարքը պաշտպանված է բարելավված անվտանգությամբ։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXU4CXG2
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2024-08-22
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2024-06-01
• Կայունություն և հուսալիություն
Սարքի վարքագիծը բարելավվել է։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXU4CXF3
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2024-07-01
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2024-06-01
• Կայունություն և հուսալիություն
Սարքի վարքագիծը բարելավվել է։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXS4CXF1
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2024-06-24
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2024-06-01
• Անվտանգություն
Սարքը պաշտպանված է բարելավված անվտանգությամբ։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXU3CXE6
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2024-05-28
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2024-05-01
One UI 6.1 արդիացում
Անհատականացրեք ձեր Galaxy-ն
Պաստառների խմբագրման նոր առանձնահատկություններ
Զարդարեք ձեր պաստառը, ինչպես ցանկանում եք: Երբ ընտրում եք պատկեր՝ որպես պաստառ օգտագործելու համար, կարող եք կիրառել շրջանակներ և էֆեկտներ:
Լրացուցիչ Պատկերագրեր ձեր կողպէկրանի համար
Ավելի շատ Պատկերագրեր հասանելի են ձեր կողպէկրանին և Always On Display-ում, որպեսզի կարողանաք արագ ստուգել օգտակար տեղեկատվությունը առանց հեռախոսն ապակողպելու: Նոր պատկերագրերը ներառում են Եղանակը, Մարտկոցը, Հիշեցում-ը, Օրացույց-ը և Ժամացույց-ը:
Հարմարեցրեք տագնապի ազդանշանները
Օգտագործեք պատկեր, տեսանյութ կամ ԼԻ էմոջի՝ յուրաքանչյուր ազդանշանի համար ձեր սեփական ընտրովի ազդանշանային էկրաններն ստեղծելու համար: Դուք նույնիսկ կարող եք փոխել այն դասավորությունը, որտեղ ազդանշանի վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվում է էկրանին:
Ավելի շատ կպչուն պիտակներ՝ ձեր օրացույցն անհատականացնելու համար
Այժմ կարող եք ավելացնել մինչև 2 կպչուն պքիտակ՝ ձեր օրացույցի յուրաքանչյուր ամսաթվի համար: Իրադարձությունների կպչուն պիտակներն այժմ ցուցադրվում են իրադարձության անվան կողքին Ամսվա դիտում բաժնում:
Օրացույցի նորացված դրվածքներ
Օրացույցի դրվածքները վերակազմավորվել են՝ ավելի ինտուիտիվ լինելու համար: Կարող եք նաև սահմանել ֆոնային գույներ և պատկերներ ամբողջական էկրանով օրացույցի ազդանշանների համար:
Հարմարեցրեք հիշեցման ազդանշանները
Ստեղծեք ճիշտ ֆոն՝ ձեր յուրաքանչյուր հիշեցման համար: Այժմ կարող եք գույներ և ֆոնային պատկերներ դնել ամբողջ էկրանով հիշեցումների ազդանշանների համար:
Կատարեք ավելին հիշեցումների կատեգորիաների հետ
Այժմ դուք կարող եք ընտրել ներկայացուցչական պատկերակ յուրաքանչյուր հիշեցման կատեգորիայի համար: Դուք կարող եք նաև ամրացնել հաճախ օգտագործվող կատեգորիաները կատեգորիաների ցանկի վերևում:
Միացրեք կամ անջատեք ռեժիմները Գլխավոր էկրանից
Միացրեք և անջատեք ռեժիմներն ավելի արագ, քան նախկինում: Նոր Ռեժիմի պատկերագիրը թույլ է տալիս ավելացնել ռեժիմներ՝ անմիջապես ձեր Գլխավոր էկրանին:
Վերադասավորեք ձեր ռեժիմները
Այժմ կարող եք փոխել Ռեժիմները, որոնք թվարկված են «Ռեժիմներ» ներդիրում և «Ռեժիմներ և որոշակի ռեժիմներ» բաժնում:
Միացրեք և համօգտագործեք
Տեղորոշեք ձեր սարքերը
Samsung Find նոր ծրագիրը թույլ է տալիս ցանկացած պահի տեսնել, թե քարտեզի վրա որ հատվածում են գտնվում ձեր բոլոր Galaxy սարքերը: Եթե կորցնեք սարքը, հասանելի կլինեն լրացուցիչ գործառ. հնրվրթյուններ, որոնք կօգնեն ձեզ գտնել սարքը և պաշտպանել ձեր տվյալները:
Համօգտագործեք ձեր տեղը այլ անձանց հետ
Samsung Find-ի հետ դուք կարող եք համօգտագործել ձեր տեղը ընտանիքի, ընկերների հետ, կամ ցանկացած անձի հետ, ում վստահում եք: Համօգտագործեք սահմանափակ ժամանակով կամ անընդհատ: Դուք միշտ վերահսկում եք, թե ով կարող է տեսնել ձեր տեղը:
Համաժամացրեք Ինտերնետի ներդիրների խմբերը այլ սարքերի հետ
Հեշտությամբ շարունակեք այն վայրից, որտեղ դուք դադարեցրել եք ձեր զննարկման վերջին աշխատաշրջանը՝ անկախ նրանից, թե որ սարքն էիք օգտագործում: Ներդիրների խմբերը, որոնք դուք ստեղծում եք մեկ սարքում, կհայտնվեն Samsung Ինտերնետում՝ ձեր Samsung account գրանցված այլ Galaxy սարքերում:
Կառավարեք ձեր առողջությունը
Մարզանքների ուժեղացված փորձ
Մրցեք ձեր նախորդ վազքի արդյունքներով Samsung Health-ում՝ փորձելով առաջ անցնել նախորդ անգամվա տվյալներից: Դուք կարող եք նաև եզրատել մարզանքն ավարտելուց հետո՝ սկզբում կամ վերջում՝ ավելորդ ժամանակը հեռացնելու համար:
Այլ ընտրանքներ՝ օրական գործունեության թիրախների համար
Այժմ Samsung Health-ում ձեր օրական գործունեության թիրախներ դնելու այլ ընտրանքներ ունեք: Եթե քայլի նպատակը ձեզ համար չի աշխատում, փոխարենը կարող եք փոխել հարկերը, որտեղ բարձրացել եք, կամ ունենալ ակտիվ ժամեր:
Բարելավված ցիկլին հետևելը
Երբ գրանցում եք ձեր ֆիզիկական ախտանիշները և տրամադրությունը, նախկինում հաճախակի օգտագործած տարբերակները կհայտնվեն էկրանի վերևում: Այժմ կարող եք նաև ընտրովի տրամադրություններ սահմանել, եթե լռելյայն ընտրանքները չեն համապատասխանում ձեր զգացողություններին:
Էլ ավելի շատ բարելավումներ
Ավելի հեշտ է մատչելիություն տեսականչի էֆեկտներին
Տեսականչի Էֆեկտները այժմ կհայտնվեն արագ վահանակի վրա տեսականչի ընթացքում, որպեսզի կարողանաք հեշտությամբ վերահսկել, թե ինչպես են այլ անձինք ձեզ տեսնում: Դուք կարող եք դնել ֆոնային գույն կամ պատկեր:
Ավելի շատ տեղեկատվություն Եղանակ պատկերագրում
Եղանակի պատկերագիրը ձեզ կտեղեկացնի, թե երբ է ձեր տարածքում կանխատեսվում է ուժեղ ամպրոպ, ձյուն կամ այլ տեղումներ:
Ձայնային ներածում՝ առանց ստեղնաշարից դուրս գալու
Այժմ ստեղնաշարը տեսանելի է մնում ձայնային ներածման ընթացքում, այնպես որ դուք հեշտությամբ կարող եք վերադառնալ մուտքագրմանը, երբ դա ձեզ անհրաժեշտ լինի: Թակեք էկրանի ներքևի մասում գտնվող խոսափողի կոճակին՝ ստեղնաշարն օգտագործելիս ցանկացած ժամանակ ձեր ձայնով տեքստ մուտքագրելու համար:
Միանգամից բացեք բոլոր ծալված ծրագրերը
Նոր կոճակը թույլ է տալիս միանգամից վերաբացել բոլոր ծալված ծրագրերը, երբ ծալված է մեկից ավելի ելնող պատուհան:
Google-ի որոնման առաջարկներ Finder-ում
Երբ որոնեք Finder-ի միջոցով, դուք նաև կստանաք առաջարկվող վեբ որոնումներ Google-ից:
Ձեր մարտկոցը պաշտպանելու ավելի շատ եղանակներ
Ընտրեք պաշտպանության 3 տարբեր ընտրանքներից, որոնք կօգնեն երկարաձգել ձեր մարտկոցի կյանքը: Հիմնական պաշտպանությունը պահպանում է ձեր լիցքավորումը 95%-ի և 100%-ի սահմաններում: Հարմարեցվող պաշտպանությունը դադարեցնում է լիցքավորումը քնած ժամանակ և ավարտում է լիցքավորումը արթնանալուց անմիջապես առաջ: Դուք կարող եք նաև ընտրել սահմանափակել առավելագույն Լիցքավորումը մինչև 80%՝ առավելագույն պաշտպանության համար:
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXS2BXC3
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2024-03-20
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2024-03-01
• Անվտանգություն
Սարքը պաշտպանված է բարելավված անվտանգությամբ։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXU2BXA8
Android վարկած : U(Android 14)
Թողարկման թվական : 2024-02-02
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2024-01-01
One UI 6.0-ի արդիացում (Android 14)
Արագ վահանակ
Նոր կոճակի դասավորություն
Արագ վահանակն ունի նոր դասավորություն, որը հեշտացնում է Ձեր ամենից շատ օգտագործվող ֆունկցիաների մատչելիությունը։ Այժմ Wi-Fi-ն և Bluetooth-ն էկրանի վերևում ունեն իրենց կոճակները, իսկ վիզուալ ֆունկցիաները, ինչպիսիք են՝ Մութ ռեժիմը և Աչքին հարմար վահանը, ներքև են տեղափոխվել։ Արագ դրվածքների այլ կոճակներ հայտնվում են մեջտեղում՝ անհատականացման ենթակա հատվածում։
Ակնթարթորեն մուտք է ապահովում ամբողջական արագ վահանակի համար
Ըստ կանխադրվածի՝ կոմպակտ չափերի ծանուցումներով արագ վահանակը հայտնվում է, երբ ներքև եք սահեցնում էկրանի վերևից։ Ներքև սահեցնելը նորից թաքցնում է ծանուցումները և ցույց է տալիս ընդլայնված արագ վահանակը։ Եթե միացնում եք Արագ դրվածքների ակնթարթային մատչումը, կարող եք դիտել արագ վահանակը՝ պարզապես միանգամից սահեցնելով էկրանի վերևի աջ կողմից։ Ձախ կողմից ներքև սահեցնելը ցույց է տալիս ծանուցումները։
Արագ մատչում է պայծառության կառավարմանը
Այժմ պայծառության կառավարման գոտին ըստ կանխադրվածի հայտնվում է կոմպտակտ արագ վահանակում, երբ միանգամից ներքև եք սահեցնում էկրանի վերևից՝ պայծառության ավելի արագ և ավելի հեշտ կարգավորումներ ունենալու համար։
Ալբոմի արվեստի ցուցադրման բարելավում
Երաժշտություն կամ տեսանյութեր նվագարկելիս ալբոմի արվեստը կընդգրկի ամբողջ մեդիա վերահսկիչը ծանուցումների վահանակում, եթե երաժշտությունը կամ տեսանյութը նվագարկող ծրագիրը տրամադրում է ալբոմային արվեստ։
Ծանուցումների բարելավված դասավորություն
Այժմ յուրաքանչյուր ծանուցում հայտնվում է առանձին քարտով՝ ավելի հեշտացնելով անհատական ծանուցումների ճանաչումը։
Ծանուցումների ավելի վառ պատկերակներ
Կարող եք օգտագործել նույն ամբողջական գույնի պատկերակները, որոնք օգտագործվում են Գլխավոր էջ և Ծրագրեր էկրաններին յուրաքանչյուր ծրագրի համար։ Կարող եք սա միացնել Դրվածքներում։
Ըստ ժամանակի տեսակավորել ծանուցումները
Կարող եք նաև փոխել Ձեր ծանուցումների դրվածքները, որպեսզի առաջնահերթության փոխարեն ըստ ժամանակի տեսակավորեք դրանք, այնպես որ Ձեր ամենաթարմ ծանուցումները միշտ կլինեն ամենավերևում։
Կողպ. էկրան
Վերադիրքավորեք Ձեր ժամացույցը
Կողպէկրանին այժմ ավելի շատ ազատություն ունեք՝ տեղաշարժելու Ձեր ժամացույցը Ձեր ընտրած դիրքով։
Հիմնական էկրան
Պարզեցված պատկերակների պիտակներ
Ծրագրերի պատկերակի պիտակներն այժմ սահմանափակված են մեկ տողով՝ ավելի պարզ ու ավելի հստակ տեսք ապահովելու համար։ «Galaxy»-ն և «Samsung»-ը հեռացվել են որոշ ծրագրերի անուններից՝ սկանավորելն ավելի կարճ ու հեշտ դարձնելու նպատակով։
Քաշեք և թողեք 2 ձեռքով
Ձեր Գլխավոր էկրանին մեկ ձեռքով սկսեք քաշել ծրագրերի պատկերակները կամ պատկերագրերը, հետո օգտագործեք Ձեր մյուս ձեռքը, որ նավարկեք էկրանին, ուր ցանկանում եք թողնել դրանք։
Բազմաբնույթ առաջադրանք
Բաց պահեք ելնող պատուհանները
Երբ անցնում եք «Վերջերս» էկրան՝ ելնող պատուհանները փոքրացնելու փոխարեն, ելնող պատուհաններն այժմ կմնան, երբ լքեք «Վերջերս» էկրանը, որպեսզի կարողանաք շարունակել այն, ինչի վրա աշխատում էիք։
Samsung Ստեղնաշար
Էմոձիների նոր դիզայն
Ձեր հաղորդագրություններում, սոցիալական ցանցերի գրառումներում և հեռախոսում ամենուր հայտնվող էմոձիները թարմացվել են թարմ, նոր դիզայնով։
Բվնդկթյան համօգտագործում
Նկարի նախադիտումներ
Երբ որևէ ծրագրից նկարներ եք համօգտագործում, նախադիտման պատկերները կհայտնվեն Համօգտագործման վահանակի ամենավերևում՝ տալով Ձեզ ևս մեկ հնարավորություն վերանայել նկարները՝ նախքան դրանք համօգտագործելը։
Եղանակ
Եղանակի նոր պատկերագիր
Եղանակի պատկերագիրն ավելի շատ տեղեկատվություն է տալիս Ձեր տեղական եղանակային պայմանների մասին։ Կանխատեսման միջոցով կարող եք տեսնել, թե երբ են լինելու ուժեղ փոթորիկներ, ձյուն, անձրև և այլ տեղումներ։
Ավելի շատ տեղեկատվություն Եղանակ ծրագրում
Ձյան տեղումների, լուսնի շրջափուլերի և ժամանակների, մթնոլորտային ճնշման, տեսանելիության հեռավորության, հալման ջերմաստիճանի և քամու ուղղության մասին տեղեկություններն այժմ հասանելի են Եղանակ ծրագրում։
Ինտերակտիվ քարտեզի տեսքը
Սահեցրեք քարտեզի շուրջը պտտվելու համար և հպեք որևէ տեղ, որպեսզի դիտեք տեղական եղանակային պայմանները։ Քարտեզը կարող է օգնել Ձեզ գտնել եղանակի մասին տեղեկատվություն, նույնիսկ եթե չգիտեք քաղաքի անունը։
Բարելավված պատկերազարդումներ
Եղանակ պատկերագրի և ծրագրի պատկերազարդումները բարելավվել են՝ ավելի լավ տեղեկություններ տրամադրելու ընթացիկ եղանակային պայմանների մասին։ Նաև փոխվել են ֆոնային գույները՝ կախված օրվա ժամից։
Պտկրսրահ
Արագ խմբագրումներ՝ մանրամասն դիտումով
Մինչ նկար եք դիտում, վերև սահեցրեք էկրանի ներքևից՝ անցնելու մանրամասն դիտման։ Այժմ այս էկրանը տրամադրում է էֆեկտների արագ մուտք և խմբագրման առանձնահատկություններ, որոնք կարող եք անմիջապես կիրառել։
Քաշեք և թողեք 2 ձեռքով
Մեկ ձեռքով հպեք և պահեք նկարները և տեսանյութերը, հետո Ձեր մյուս ձեռքի օգնությամբ նավարկեք այն ալբոմը, որտեղ ցանկանում եք թողնել դրանք։
Պատմությունների բարելավված դիտում
Որևէ պատմություն դիտելիս մանրապատկերի տեսքն է հայտնվում, երբ էկրանի ներքևից վերև եք սահեցնում։ Մանրապատկերի տեսքով կարող եք ավելացնել կամ հեռացնել նկարները և տեսանյութերը Ձեր պատմությունից։
Ֆոտոխմբագրիչ
Բարելավված դասավորություն
Նոր Գործիքներ ընտրացանկը հեշտացնում է Ձեզ անհրաժեշտ խմբագրման առանձնահատկություններ գտնելը։ Ուղղելու և Հեռանկարային ընտրանքները համակցվել են Փոխակերպում ընտրացանկում։
Կարգավորեք ձևավորումները պահպանելուց հետո
Այժմ կարող եք փոփոխություններ կատարել նկարներում, պիտակներում և տեքստում, որն ավելացրել եք որևէ լուսանկարի՝ նույնիսկ պահպանելուց հետո։
Հետարկել և վերարկել
Մի անհանգստացեք սխալներ թույլ տալու համար։ Կարող եք հեշտությամբ հետարկել կամ վերարկել փոխակերպումները, զտիչները և երանգները։
Նկարեք ընտրովի պիտակների վրա
Ընտրովի պիտակներ ստեղծելիս այժմ կարող եք օգտագործել նկարելու գործիքները՝ Ձեր պիտակներն էլ ավելի անհատական և յուրօրինակ դարձնելով։
Տեքստի նոր ֆոներ և ոճեր
Լուսանկարին տեքստ ավելացնելիս կարող եք ընտրել մի քանի նոր ֆոներից և ոճերից՝ օգնելու Ձեզ ստանալ անթերի տեսք։
Տեսանվագարկիչ
Բարելավված դասավորություն
Տեսանվագարկչի կառավարումն այժմ ավելի հեշտ է, քան երբևէ։ Նմանատիպ գործառույթներով կոճակները խմբավորվել են, իսկ Play կոճակը տեղափոխվել է էկրանի կենտրոն։
Samsung Health
Գլխավոր էկրանի նոր տեսք
Samsung Health-ի Գլխավոր էկրանն ամբողջությամբ վերափոխվել է։ Լրացուցիչ տեղեկատվություն է ցուցադրվում, իսկ թավ տառատեսակները և գույներն ավելի են հեշտացնում Ձեզ ամենից անհրաժեշտ տեղեկատվության դիտումը։ Ձեր ամենավերջին մարզանքի արդյունքը ցուցադրվում է էկրանի վերևում, և ավելի շատ հետադարձ կապ է տրամադրվում Ձեր քնի միավորի, ինչպես նաև քայլերի, գործողության, ջրի և սննդի Ձեր ամենօրյա նպատակների վերաբերյալ։
Ջրի բաժակի ընտրովի չափսեր
Այժմ կարող եք հարմարեցնել բաժակի չափսերը Samsung Health-ի ջրի հետևող համակարգում՝ համապատասխանեցնելու Ձեր սովորաբար խմած ջրի բաժակի չափսը։
Օրացույց
Ձեր համառոտ ժամանակացույցը
Նոր ժամանակացույցի դիտումը տրամադրում է Ձեր առաջիկա իրադարձությունները, առաջադրանքները և հիշեցումները՝ բոլորը ժամանակագրական հերթականությամբ։
Դիտեք Ձեր հիշեցումներն Օրացույցում
Այժմ կարող եք դիտել և ավելացնել հիշեցումները Օրացույց ծրագրում՝ առանց Հիշեցում ծրագիրը բացելու։
Տեղափոխեք իրադարձությունները 2 ձեռքով
Օրվա կամ շաբաթվա դիտման ժամանակ հպեք և պահեք այն իրադարձությունը, որը ցանկանում եք տեղափոխել մեկ ձեռքով, հետո օգտագործեք մյուս ձեռքը, որպեսզի նավարկեք այն օրը, որտեղ ցանկանում եք այն տեղափոխել։
Հիշեցում
Զտված հիշեցումների ցուցակի դիտում
Հիմնական ցուցակի դիտումը ձևափոխվել է։ Կարող եք կառավարել կատեգորիաներն էկրանի վերևում։ Կատեգորիաների ներքևում Ձեր հիշեցումները կցուցադրվեն ըստ ամսաթվի։ Պատկերներ և համացանցային հղումներ պարունակող հիշեցումների դասավորրությունը կատարելագործվել է։
Նոր հիշեցման կատեգորիաներ
Որևէ Վայր նշելու կատեգորիան պարունակում է հիշեցումներ, որոնք Ձեզ ահազանգում են, երբ կոնկրետ վայրում եք գտնվում, իսկ Զգուշացում չկա կատեգորիան պարունակում է հիշեցումներ, որոնք չեն տրամադրում ահազանգեր։
Հիշեցումներ ստեղծելու այլ ընտրանքներ
Հիշեցում ծրագրում բովանդակություն փոխանցելիս կստանաք ամբողջական խմբագրման ընտրանքներ՝ նախքան Ձեր հիշեցումն ստեղծելը։ Հիշեցում ստեղծելիս նաև կարող եք նկարներ անել՝ խցիկի օգնությամբ։
Ստեղծեք ամբողջ օրվա հիշեցումներ
Այժմ կարող եք ստեղծել հիշեցումներ ողջ օրվա համար և հարմարեցնել ժամը, որով ցանկանում եք ազդանշան ստանալ դրանց մասին։
Samsung Ինտերնետ
Նվագարկեք տեսանյութերը ֆոնային տարբերակով
Շարունակեք տեսանյութի ձայնի նվագարկումը, նույնիսկ եթե դուրս եք գալիս ընթացիկ ներդիրից կամ Ինտերնետ ծրագրից։
Տեղաշարժեք էջանիշերը և ներդիրները 2 ձեռքով
Հպեք և պահեք էջանիշը կամ ներդիրը, որը ցանկանում եք տեղաշարժել մեկ ձեռքով, հետո օգտագործեք մյուս ձեռքը, որպեսզի նավարկեք դեպի էջանիշի պանակ կամ ներդիրի խումբ, որտեղ ցանկանում եք այն տեղաշարժել։
Խելացի ընտրություն
Չափափոխեք և դուրս հանեք տեքստն ամրացված բովանդակությունից
Երբ էկրանին որևէ պատկեր եք ամրացնում, այժմ կարող եք չափափոխել այն կամ դրանից դուրս հանել տեքստը։
Խոշորացույց դիտում
Էկրանի որևէ տարածք ընտրելիս կհայտնվի խոշորացույց դիտումը, որպեսզի կարողանաք սկսել և ավարտել Ձեր ընտրությունը ճիշտ տեղում։
Ռեժիմներ և որոշակի ռեժիմներ
Փոխեք Ձեր Կողպէկրանի արտաքին տեսքը
Կարգավորեք տարբեր Կողպէկրաններ իրենց սեփական պաստառով և ժամացույցի ոճով, երբ մեքենա եք վարում, աշխատում, մարզվում եք և ավելին։ Փորձեք մութ պաստառ Քնի ռեժիմի համար կամ հանգստացող պաստառ Հանգստի ռեժիմի համար։ Երբ խմբագրում եք Կողպէկրանը որևէ ռեժիմի համար, կտեսնեք այդ պաստառը, երբ այդ ռեժիմը միացվի։
Նոր պայմաններ
Այժմ կարող եք սկսել որոշակի ռեժիմ, երբ ծրագիրը որևէ նյութ է նվագարկում։
Նոր գործողություններ
Այժմ Ձեր որոշակի ռեժիմները կարող են ավելին անել, քան երբևէ, օրինակ՝ փոխել Ձեր Samsung Ստեղնաշարի դրվածքները։
Finder
Արագ գործողություններ ծրագրերի համար
Երբ Ձեր որոնման արդյունքներում որևէ ծրագիր է հայտնվում, կարող եք հպել և պահել ծրագիրը, որպեսզի արագ մուտք ստանաք գործողություններին, որոնք կարող եք անել այդ ծրագրի միջոցով։ Օրինակ՝ եթե որոնում եք Օրացույց ծրագիրը, կհայտնվեն կոճակներ որևէ իրադարձություն ավելացնելու կամ Ձեր օրացույցը որոնելու համար։ Ծրագրի գործողություններն ինքնուրույն կհայտնվեն որոնման արդյունքներում, եթե ծրագրի փոխարեն որոնում եք գործողության անվանումը։
Իմ Ֆայլերը
Ազատեք հիշողության տիրույթը
Առաջարկության քարտերը կհայտնվեն՝ օգնելու Ձեզ ազատել հիշողության տիրույթը։ Իմ ֆայլերը կառաջարկեն ոչ անհրաժեշտ ֆայլերի վերացումը, խորհուրդներ կտան cloud պահոց դնելու համար, ինչպես նաև կտեղեկացնեն Ձեզ, թե Ձեր հեռախոսի որ ծրագրերն են օգտագործում հիշողության տիրույթի մեծ մասը:
Ինտեգրված Աղբարկղ՝ Պատկերասրահով և Ձայնի գրանցումով
Իմ ֆայլերի, Պատկերասրահի և Ձայնի գրանցման Աղբարկղի ֆունկցիաները համակցվել են մեկում։ Երբ բացում եք Աղբարկղը Իմ ֆայլերում, կկարողանաք տեսնել ֆայլերը, նկարները, տեսանյութերը և ձայնի գրանցումները, որոնք բոլորը միասին վերացրել եք՝ վերականգնելու և մշտապես վերացնելու ընտրանքներով։
Պատճենեք ֆայլերը 2 ձեռքով
Հպեք և պահեք այն ֆայլը, որը ցանկանում եք մեկ ձեռքով պատճենել, հետո օգտագործեք մյուս ձեռքը՝ նավարկելու այն պանակ, որում ցանկանում եք այն պատճենել։
Դրվածքներ
Ավելի խելացի Ինքնաթիռի ռեժիմ
Եթե միացնում եք Wi-Fi-ը կամ Bluetooth-ը, մինչ միացված է Ինքնաթիռի ռեժիմը, Ձեր հեռախոսը կհիշի։ Հաջորդ անգամ, երբ օգտատործեք Ինքնաթիռի ռեժիմը, Wi-Fi-ը կամ Bluetooth-ն անջատվելու փոխարեն՝ կմնան միացված։
Ավելի հեշտ մուտք մարտկոցի դրվածքների համար
Մարտկոցի դրվածքներն այժմ ունեն իրենց սեփական բարձր մակարդակի դրվածքների ընտրացանկը, որպեսզի կարողանաք հեշտությամբ ստուգել Ձեր մարտկոցի օգտագործումը և կառավարեք մարտկոցի դրվածքները։
Արգելափակել անվտանգության սպառնալիքները
Ստացեք պաշտպանության լրացուցիչ մակարդակ Ձեր ծրագրերի և տվյալների համար։ Ավտոմատ արգելափակիչը կանխում է անհայտ ծրագրերի տեղադրումը, ստուգում վնասարար ծրագրակազմը և արգելափակում վնասարար հրամանները USB մալուխով Ձեր հեռախոսին ուղարկելուց
Մատչելիություն
Տեսանելիության ավելի հեշտ գտնելու բարելավումներ
Խոսակցական աջակցությունը և Տեսանելիության բարելավումների ընտրացանկերը համակցվել են Տեսանելիության բարելավումների մեկ ընտրացանկում՝ ավելի արագ, ավելի պարզ մուտքի համար։
Խոշորացման նոր ընտրանքներ
Անհատականացրեք Ձեր խոշորացման պատուհանի տեսքը։ Կարող եք ընտրել ամբողջական էկրան, մասնակի էկրան կամ թույլատրել երկուսի միջև անցումը։
Անհատականացրեք շարժագծի հաստությունը
Այժմ կարող եք ավելացնել հայտնվող շարժագծի հաստությունը, մինչ խմբագրում եք տեքստը, որպեսզի ավելի հեշտ լինի տեսնելը։
Ավելին իմացեք մատչելիության մասին
Samsung-ի Մատչելիության համացանցային էջի հղումն ավելացվել է Մատչելիության դրվածքներում, որպեսզի կարողանաք ավելին իմանալ մատչելիության առանձնահատկությունների և մեր ապրանքները բոլորի համար մատչելի դարձնելու ուղղությամբ տարվող մեր ջանքերի մասին։
Թվային բարեկեց.
Բարելավված դասավորություն
Թվային բարեկեցության գլխավոր էկրանը ձևափոխվել է՝ ավելի հեշտացնելով Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելը։
Ավելի շատ բովանդակություն Ձեր շաբաթական հաշվետվությունում
Ձեր շաբաթական օգտագործման հաշվետվությունն այժմ Ձեզ տեղեկացնում է անսովոր օգտագործման օրինաչափությունների, Ձեր ամենաշատ օգտագործման ժամերի վերաբերյալ և թե ինչպես եք հավասարակշռում Ձեր էկրան. ժմնկ-ը։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXS2AWL5
Android վարկած : T(Android 13)
Թողարկման թվական : 2023-12-29
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2023-11-01
• Անվտանգություն
Սարքը պաշտպանված է բարելավված անվտանգությամբ։
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXU1AWK5
Android վարկած : T(Android 13)
Թողարկման թվական : 2023-12-11
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2023-11-01
• Ձեր սարքի ընդհանուր կայունությունը բարելավվել է:
• Ձեր սարքի անվտանգությունը մեծացել է:
Ընթացիկ տարբերակի համարը : A057FXXU1AWIE
Android վարկած : T(Android 13)
Թողարկման թվական : 2023-09-26
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2023-08-01
• Ձեր սարքի ընդհանուր կայունությունը բարելավվել է:
• Ձեր սարքի անվտանգությունը մեծացել է: