Ծրագրակազմի թարմացումը կարող է ներառել հետևյալը, բայց չսահմանափակվել դրանցով՝
Ձեր սարքը լավագույնս օգտագործելու համար այն պահեք արդիական և կանոնավորապես ստուգեք ծրագրակազմի թարմացումների առկայությունը:
Galaxy A6+ (SM-A605F)
Ընթացիկ տարբերակի համարը : A605FJXS8CVE1
Android վարկած : Q(Android 10)
Թողարկման թվական : 2022-05-20
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2021-12-01
• Ձեր սարքի անվտանգությունը մեծացել է:
Ընթացիկ տարբերակի համարը : A605FJXU7CUD4
Android վարկած : Q(Android 10)
Թողարկման թվական : 2021-05-25
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2021-04-01
· Անվտանգության համակարգի շտկման թարմացում
Ընթացիկ տարբերակի համարը : A605FJXU6CTH1
Android վարկած : Q(Android 10)
Թողարկման թվական : 2020-10-23
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2020-08-01
• Ձեր սարքի անվտանգությունը մեծացել է:
Ընթացիկ տարբերակի համարը : A605FJXS5CTF1
Android վարկած : Q(Android 10)
Թողարկման թվական : 2020-06-28
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2020-06-01
· սարքի կայունության բարելավումներ, սխալների շտկումներ.
· նոր և (կամ) կատարելագործված գործառական հնարավորություններ.
· աշխատանքի արդյունավետության բարելավումներ:
Ընթացիկ տարբերակի համարը : A605FJXU5CTC8
Android վարկած : Q(Android 10)
Թողարկման թվական : 2020-05-30
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2020-03-01
One UI 2-ի արդիացում Android 10-ով
One UI 2-ը ներկայացնում է Android 10 համակարգը, որն ունի գրավիչ գործառական հնարավորություններ Samsung-ից և Google-ից, և որում հաշվի են առնվել Ձեզ պես օգտվողների կարծիքներն ու դիտողությունները:
Խորհուրդ ենք տալիս կրկնօրինակել Ձեր կարևոր տվյալները, որպեսզի արդիացման ընթացքում անվնաս պահեք դրանք:
Որոշ ծրագրեր, ներառյալ Հաշվիչը, Samsung Ինտերնետը, Samsung Health-ը և Samsung Notes-ը, պետք է անհատապես թարմացվեն գործույթային համակարգի թարմացումից հետո:
Ահա առաջարկվող նորույթները:
Մութ ռեժիմ
- Պատկերի, տեքստի և գույնի բարելավված կարգավորումներ ցերեկային և գիշերային միջավայրերի համար:
- Մթնեցված պաստառներ, պատկերագրեր և տագնապներ, երբ Մութ ռեժիմը միացված է:
Պատկերակներ և գույներ
- Ծրագրերի ավելի պարզ պատկերակներ և համակարգի ավելի հստակ գույներ:
- Բարելավված դասավորվածքներ վերնագրերի և կոճակների համար՝ էկրանի անարդյունավետորեն օգտագործված տարածքները բացառելու համար:
Ավելի սահուն շարժապատկերներ
- Կատարելագործված շարժապատկերներ՝ աշխույժ ոճի:
Լրիվ էկրանի ժեստեր
- Ավելացվել են նոր նավարկման ժեստեր:
Հղկված փոխգործողություններ
- Ավելի հարմարավետորեն նավարկեք մեծ էկրանների վրա՝ մատների նվազագույն շարժմամբ:
- Հեշտությամբ կենտրոնացեք կարևորի վրա՝ օգտվելով հստակորեն ընդգծված կոճակներից:
Մեկ ձեռքով գործողության ռեժիմ
- Մեկ ձեռքով գործողության ռեժիմից օգտվելու նոր եղանակներ. կրկնակի թակեք Սկզբի կոճակը կամ մատը սահեցրեք էկրանի ներքևի կենտրոնական մասում:
- Դրվածքները տեղափոխվել են Դրվածքներ > Ընդլայնված գործառական հնարավորություն > Մեկ ձեռքով գործողության ռեժիմ:
Մատչելիություն
- Բարելավվել են բարձր ցայտունության ստեղնաշարերը և դասավորվածքները մեծ տեքստերի համար:
- Լսեք կենդանի խոսք և այն ցուցադրեք որպես տեքստ:
Ավելի լավ տեքստ՝ պաստառների վրայով
- Տեքստն ավելի պարզորոշ տեսեք պաստառների ֆոնի վրա, քանի որ One UI-ն ինքնաբերաբար կարգավորում է տառատեսակների գույները՝ ըստ ներքևի պատկերի լուսավոր և մութ մակերեսների և գունային հակադրության:
Մեդիա և սարքեր
- SmartThings-ի վահանակը փոխարինվել է «Մեդիա և սարքեր»-ով:
- Մեդիա. Կառավարեք Ձեր հեռախոսում, ինչպես նաև այլ սարքերում նվագարկվող երաժշտությունն ու տեսանյութերը:
- Սարքեր. Ստուգեք և կառավարեք Ձեր SmartThings սարքերն ուղղակիորեն արագ վահանակից:
Կենսաչափական տվյալներ
- Ավելացվել են մատնահետքի պատկերակը ցույց տալու տարբերակներ, երբ էկրանն անջատված է: Կարող եք ընտրել ցուցադրումը ամեն անգամ թակելիս կամ այն տեսանելի պահել, երբ ցուցադրվում է Always On Display-ը:
Սարքի խնամք
- Այժմ մարտկոցի օգտագործման գրաֆիկը տրամադրում է ավելի մանրամասն տեղեկատվություն:
- Ավելացվել են մարտկոցի սահմանաչափի նախադրումը և այլ կատարելագործումներ Wireless PowerShare-ի համար:
Թվային բարեկեցություն
- Դրեք նպատակներ, որպեսզի վերահսկելի դարձնեք հեռախոսի օգտագործումը:
- Օգտագործեք Կենտրոնացման ռեժիմ, որը կօգնի խուսափել հեռախոսի պատճառով ուշադրության շեղումներից:
- Նոր ծնողական հսկման միջոցներով ուշադիր հետևեք Ձեր երեխաների գործունեությանը:
Խցիկ
- Ավելացվել է էկրանի ներքևի մասում երևացող ռեժիմները խմբագրելու կարողությունը:
- Տրամադրվել է «Ավելին» ներդիր, որպեսզի կարողանաք նախադիտման էկրանից արագորեն մուտք գործել թաքցված ռեժիմներ:
- Բարելավվել է դասավորվածքը, որպեսզի կարողանաք կենտրոնանալ նկարներ նկարահանելու վրա՝ առանց խանգարող դրվածքների:
Ինտերնետ
- Ընտրակայեք արագ ընտրացանկը, որպեսզի ակնթարթային մուտք ստանաք դեպի ամենից շատ օգտագործվող գործառական հնարավորությունները:
- Ավելի շատ տեղեկատվություն ստացեք ծրագրերի շերտից:
- Հավելվածներ տեղադրեք Galaxy Store-ից՝ է՛լ ավելի շատ գործառական հնարավորություններ ստանալու համար:
Samsung Կոնտակտներ
- Ավելացվել է «Աղբարկղ» գործառական հնարավորությունը Կոնտակտների համար: Կոնտակտները, որոնք վերացնում եք, նախքան ընդմիշտ վերացվելը 15 օր կմնան Աղբարկղում:
Օրացույց
- Կարելի է կպչուն պիտակներ ավելացնել ամսաթվին՝ առանց իրադարձություն ստեղծելու:
- Կարելի է զանգի հնչերանգներ օգտագործել իրադարձությունների մասին զգուշացումների համար:
Հիշեցում
- Ավելի շատ ընտրանքներ կան կրկնվող հիշեցումների համար:
- Տեղորոշման վրա հիմնված հիշեցումներ նախադրեք կոնկրետ ժամանակաշրջանի համար:
- Հիշեցումները համօգտագործեք Ձեր ընտանեկան խմբի և այլ համօգտագործող խմբերի հետ:
- Հիշեցումներ նախադրեք կոնկրետ ամսաթվի համար՝ առանց զգուշացման:
Իմ Ֆայլերը
- Ստեղծվել է «Աղբարկղ» գործառական հնարավորություն, հետևաբար կարող եք վերականգնել ֆայլերը, եթե սխալմամբ ինչ-որ բան վերացնեք:
- Ավելացվել են ավելի շատ զտիչներ, որոնք կարող եք օգտագործել որոնման ընթացքում և ավելի արագ գտնել Ձեր ուզածը:
- Այժմ կարող եք միաժամանակ մեկից ավելի ֆայլեր ու պանակներ պատճենել կամ տեղափոխել տարբեր տեղեր:
Հաշվիչ
- Արագության և ժամանակի միավորներ են ավելացվել միավորի փոխարկիչում:
Կապակցված ավտոմեքենա
- Android Auto-ն այժմ նախաբեռնված է:
Խորհուրդներ
- Ավելացվել են խորհուրդներ, որոնք կօգնեն առավելագույնս օգտվել Galaxy-ից:
Ընթացիկ տարբերակի համարը : A605FJXS5BTA1
Android վարկած : Pie(Android 9)
Թողարկման թվական : 2020-01-30
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2020-01-01
· Ձեր սարքի անվտանգությունը մեծացել է:
Ընթացիկ տարբերակի համարը : A605FJXS4BSJ1
Android վարկած : Pie(Android 9)
Թողարկման թվական : 2019-11-01
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2019-10-01
· Ձեր սարքի անվտանգությունը մեծացել է:
※ Եթե սարքը ծածկագրված է, այն պետք է վերծանվի նախքան արդիացվելը:
Ընթացիկ տարբերակի համարը : A605FJXS4BSH1
Android վարկած : Pie(Android 9)
Թողարկման թվական : 2019-08-27
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2019-07-01
· Ձեր սարքի անվտանգությունը մեծացել է:
Ընթացիկ տարբերակի համարը : A605FJXU3BSD1
Android վարկած : Pie(Android 9)
Թողարկման թվական : 2019-05-15
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2019-04-01
One UI-ի արդիացում Android Pie-ով
One UI-ն ներկայացնում է Android Pie համակարգը, որն ունի գրավիչ գործառական հնարավորություններ և բոլորովին նոր տեսք ու զգացողություն Samsung-ից և Google-ից, և որում հաշվի են առնվել Ձեզ պես օգտվողների կարծիքներն ու դիտողությունները:
Խորհուրդ ենք տալիս արդիացնելուց առաջ կրկնօրինակել Ձեր կարևոր տվյալները՝ դրանք անվնաս պահելու համար:
Որոշ ծրագրեր, ներառյալ Հաշվիչը, Samsung Ինտերնետը, Samsung Health-ը, Samsung Notes-ը, Samsung Members-ը և Samsung Pay-ը, պետք է անհատապես թարմացվեն գործույթային համակարգի թարմացումից հետո:
Android Pie սարքում «Գտնել իմ շարժական սարքը» ծառայության Հեռակա արգելաբացման գործառույթն օգտագործելու համար պահանջվում է էկրանի կողպման գաղտնաբառի (կամ PIN-ի կամ նախշի) կրկնօրինակման գործընթաց: Ուստի խնդրում ենք հիշել էկրանի կողպման գաղտնաբառը (կամ PIN-ը կամ նախշը), նախքան կսկսեք թարմացման գործընթացը: Եթե մոռացել եք գաղտնաբառը (կամ PIN-ը կամ նախշը), այն վերադրեք նախքան թարմացման գործընթացն սկսելը:
Ահա առաջարկվող նորույթները:
One UI
- Կատարվել է բովանդակության, դրվածքների և այլ տեղեկությունների վերադասավորում, որպեսզի կարողանաք կենտրոնանալ տվյալ պահին կատարվող առաջադրանքի վրա:
- Փոխգործուն տարրերը տեղափոխվել են էկրանի ստորին մասը, որպեսզի միշտ լինեն հասանելի:
- Նոր դիզայնն ու գործառական հնարավորությունները, ինչպիսին է Գիշերային ռեժիմը, ստեղծում են տեսողական ընկալման համար հարմարավետ պայմաններ:
Ծանուցումներ
- Կարող եք հաղորդագրություններին պատասխանել ուղղակիորեն ծանուցումների վահանակից:
- Հաղորդագրությունների մասին ծանուցումներում ներառված են մանրապատկերներ:
- Ծրագրի ծանուցումների դրվածքներում թակեք մեկ անգամ՝ տվյալ կատեգորիայի բոլոր ծանուցումները միացնելու կամ անջատելու համար:
Samsung Ստեղնաշար
- Ձեր տրամադրության տակ կան նոր Յունիկոդ 11.0 էմոձիներ:
- Նոր հարմարվող թեման փոխում է ստեղնաշարի տեսքը՝ ըստ շրջակա ծրագրի գույների:
- Բոլոր ծրագրերում առկա է շարժուն ստեղնաշար, որն ունի չափի ու թափանցիկության նոր դրվածքներ:
- Կարելի է նախադրել հպելու և պահելու հետաձգում՝ ըստ օգտվողի ցանկության:
Սարքի խնամք (նախկինում՝ Սարքի տեխնիկական սպասարկում)
- Կատարողական ռեժիմները կատարելագործված և ընդգրկված են Էներգիայի խնայման ռեժիմներում:
Always On Display
- Ժամացույցի նոր ոճեր են ավելացվել, ներառյալ Ձեր ժամանակացույցի հետ օրացույց ցուցադրելու տարբերակը:
- Ավելացվել է լիցքավորման մասին տեղեկատվություն, ինչը թույլ է տալիս իմանալ, թե որքան ժամանակ է մնում մինչև լրիվ լիցքավորումը:
- Կարելի է ցույց տալ Always On Display-ն ամեն անգամ, երբ էկրանն անջատված է, կամ կարող եք այնպես նախադրել, որ էկրանը թակելուց հետո այն ցուցադրվի 30 վայրկյան:
Դրվածքներ
- Ընտրացանկերը վերականգնվել են, որպեսզի ավելի հեշտ լինի գտնել դրվածքները:
Bixby
- Bixby-ն բոլորովին նոր է՝ մի շարք բարելավումներով ու նոր գործառական հնարավորություններով:
Հեռախոս
- Այժմ կարող եք տեսակավորել կանչերի պատմությունը՝ ըստ մտից և ելից կանչերի:
- Կանչերի պատմությունը կարող է պարունակել մինչև 2000 գրառում (ավելացվել է նախկին 500-ից):
Կոնտակտներ
- Նոր իջնող ընտրացանկն ավելի դյուրին է դարձնում կոնտակտների կառավարումը տարբեր հաշիվներից:
Պատկերասրահ
- Ֆոտոխմբագրիչ ՊՐՈ-ի խմբագրման գործիքներն ավելացվել են Պատկերասրահին, որպեսզի կարողանաք բոլոր խմբագրումներն ու լրացուցիչ մշակումները կատարել առանց ծրագրից դուրս գալու:
Իմ Ֆայլերը
- Ավելացվել է Պահոցի վերլուծության նոր գործիք, որը կօգնի մշտադիտարկել պահոցի օգտագործումը և տարածք տնտեսել:
- Այժմ կարող եք տարրերը ցույց տալ կամ թաքցնել Իմ Ֆայլերի Հիմնական էկրանում:
Samsung Health
- Ձեր օրական քայլերի հաշվարկը կցուցադրվի ծանուցումների վահանակում: Այն թաքցնելու համար սեղմեք և պահեք ծանուցումը, հետո անջատեք Ընթացիկ քայլերը:
Այլ բարելավումներ և փոփոխություններ
- Արագ վահանակից մուտք դեպի Երեխաների հիմնական էկրան:
- Կանչի պիտակների գործողությունը դադարեցված է:
Ընթացիկ տարբերակի համարը : A605FJXS3ASB2
Android վարկած : Oreo(Android 8.0.0)
Թողարկման թվական : 2019-03-20
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2019-02-01
· Ձեր սարքի անվտանգությունը մեծացել է:
Ընթացիկ տարբերակի համարը : A605FJXU3ARI2
Android վարկած : Oreo(Android 8.0.0)
Թողարկման թվական : 2018-11-14
Անվտանգության շտկման աստիճան՝ : 2018-10-01
· Bluetooth-ի միացնելիությունն ու կայունությունը բարելավվել են
· Հաղորդագրություններ ծրագրի կայունությունը բարելավվել է:
· Սարքի ընդհանուր աշխատանքը բարելավվել է:
· Ձեր սարքի անվտանգությունը մեծացել է:
Ընթացիկ տարբերակի համարը : A605FJXU1ARE2
Android վարկած : Oreo(Android 8.0.0)
Թողարկման թվական : 2018-07-13
· Խցիկ ծրագրի աշխատանքը բարելավվել է
· Wi-Fi-ի միացնելիությունը և կայունությունը բարելավվել են: